Տպավորությունն այն է, որ օրվա իշխանությունն անտարբեր է սահմանապահ բնակավայրերի անվտանգության հարցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

սահման

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության ֆեյսբուքյան էջում փաստաթուղթև դրան կից գրառում է հրապարակվել։ 

Խորագիրը՝ «Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում»։

Գրառումը՝ ստորև․

«ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, սթափ գնահատելով իրավիճակը, հատկապես այն, որ 2020 թ․-ի սեպտեմբերյան պատերազմից անցել է շուրջ երեք տարի, սակայն Հայաստանի սահմանապահ գյուղերի անվտանգությունը գտնվում է մեղմ ասած անմխիթար վիճակում, որի մասին փաստում են բազմաթիվ տեղեկություններ՝ հակառակորդի կողմից հարձակումների, դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների և սադրանքների մասին, ուստի վերոնշյալը կանխելու նպատակով՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը 27.03.2023 թ. թիվ 770540 համարով՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն է ուղարկել նախաձեռնության ռազմական փորձագետների՝ Սարգիս Գաբրիելյանի գլխավորությամբ մշակված՝ ՀՀ սահմանապահ ռազմականացված բնակավայրերի մասին օրինագիծը հետագա ընթացք տալու նպատակով:

Օրինագիծը պարունակում է ռազմականացված բնակավայրերի բնակիչներին կարգավիճակ տալու, սպառազինելու և ՀՀ Զինված ուժերի, ինչպես նաև ռազմականացված այլ ստորաբաժանումների հետ ինքնապաշտպանական համալիր համագործակցության միջոցառումների կազմակերպման նախագիծ, ապա այդ պատճառով հրապարակման ենթակա չէ:

Տպավորությունը այն է, որ օրվա իշխանությունը անտարբեր է սահմանապահ բնակավայրերի անվտանգության հարցով, հակառակ դեպքում արդեն իսկ կունենայինք համապատասխան օրենք, սակայն այսօր ականատես ենք լինում սահմանապահ գյուղերի բնակիչների արտագաղթմանը և թշնամու առաջխաղացմանը, ուստի վերոնշյալ օրինագիծը անարձագանք թողնելով արձանագրվելու է, որ օրվա իշխանությունը դավադիր կերպով սպասարկում է Ադրբեջանի շահերը:

Հ. Գ. Մի ժաղովուրդ, որ իր ուժը փնտրում է իր սահմաններից դուրս, կուրորեն իր պարտությունն է փնտրում»:

նկար

--00—ԼՄ