Երևանում կայանալիք Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

337413489_907962373812060_752683748536318168_n.thumb_

Ապրիլի 15֊23֊ը Երևանում կանցկացվի 2023 թվականի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 14֊ին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։

Մրցումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որոնց կմասնակցեն 40 երկրի 350 ծանրորդներ։ Հայաստանի մայրաքաղաքում անցկացվելիք մրցումների մասնակիցները մրցելու են նաև 2024թ. Փարիզին անցկացվելիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար։

Առաջնության կազմակերպիչներն են Եվրոպայի Ծանրամարտի Ֆեդերացիան (EWF) և Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիան` ՀՀ Կառավարության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

--00—ՅՄ