Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը մեկնել է Վաշինգտոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

2022-05-03-5f642cab-e820-4e84-b9ef-a5a256149c57

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների գագաթնաժողովին և Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը։

Գագաթնաժողովը կազմակերպվում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից՝  մեկտեղելով աշխարհի տարբեր երկրների մրցակցային մարմինների ղեկավարների՝  օրենսդրության կիրարկման առաջնահերթություններին և դրանց արդյունավետ կառավարման ռազմավարություններին առնչվող հարցերի քննարկման օրակարգով:

Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի հանդիպումը նվիրված է մրցակցության, սպառողների պաշտպանության և տվյալների պաշտպանության հարցերին, որին մասնակցություն են ունենալու պետական պաշտոնյաներ, տնտեսագետներ, դատավորներ, իրավապաշտպաններ, գիտնականներ :

--00—ՅՄ