ՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

719682

ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում ռազմակայանի բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռների անձնակազմերը բարձրլեռնային գոտում ուսումնամարզական թռիչքների ժամանակ կատարել են բարդ աերոբատիկական վարժանքներ։

Օդաչուները լեռնային տեղանքում կատարել են նաև որոնողափրկարարական աշխատանքներ և պայմանական վիրավորների տարհանում։

Հարավային ռազմական օկրուգի բանակային ավիացիայի ուսումնական թռիչքներին մասնակցել է թռիչքային և ինժեներական անձնակազմի ավելի քան 120 զինծառայող, ներգրավվել է շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Մի 8ՄՏՎ 5 և Կա 52 ուղղաթիռներ:

--00—ՅՄ