44-օրյա պատերազմից մինչև 44 համարի մարզաշապիկ. ֆուտբոլ խաղալու երազանք, որը նոր կյանքի սկիզբ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1107291

Արցախյան 44 օրյա պատերազմը փոխեց շատերիս կյանքը՝ այն բաժանելով երկու ժամանակահատվածի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո: Մեզանից շատերը պատերազմից հետո էլ շարունակեցին իրենց ուղին` հավատալով իրենց երազանքների գեղեցկությանն ու ունենալով նպատակներին հասնելու կամք ու համառ պայքարի մղում: Ճանապարհը շարունակելը երբեմն առավել դժվար է, եթե սպորտում ես, անցել ես պատերազմի արհավիրքով: Բայց նրանք, ովքեր «կանգնած» են մնում, ապացույցն են այն բանի, որ ցանկացած դժվարին իրավիճակ հաղթահարողներն ու պայքարողները միշտ գտնում են իր տեղն ու հասնում իրենց նպատակներին: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

Ռաֆայել Սերոբյանը 2020 թվականի օգոստոսին էր զորակոչվել բանակ, երբ շաբաթներ անց մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Ռաֆայելը ռազմական  գործողությունների է մասնակցել Ասկերանում, Մատաղիսում մինչև այն պահը, երբ կանտուզիա ստանալու պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

ռըհռսեդ

21-ամյա Ռաֆայելը 12 տարեկանից զբաղվում է ֆուտբոլով: Առաջին քայլերն արել է «Ուրարտու»-ի (նախկին «Բանանց») ակադմեիայում, հետո ընդգրկվել է «Ալաշակերտ-2»-ում ու հանդես եկել Հայաստանի առաջնության առաջին խմբում:

Պատերազմի ավարտից հետո Ռաֆայելը փոխել է խաղահամարն ու այժմ հանդես է գալիս 44 համարի ներքո: Այն խորհրդանշում է պատերազմն ու այն բարդ շրջանը, որի մեջով անցել է նա: «Կանտուզիայից հետո նույնիսկ շրջան կար, որ չէի կարողանում քայլել: Երազում էի՝ գոնե պահ լիներ, որ կարողանայի հանգիստ քայլել: Մի քանի ամիս բուժումներ ստանալուց հետո քիչ-քիչ վերականգնվեցի: Գիտեմ, որ շատ պետք է աշխատեմ, բայց երազանքս է գոնե տարիքային ինչ-որ հավաքականում խաղալ»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ