Փաշինյանը եվրոպական դիտորդ է դարձել, պոստ ֆակտում արձանագրում է՝ էսկալացիայի վտանգ կա ու չի կանխում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Փաշինյանը կարծես եվրոպական դիտորդ լինի, միայն պոստ ֆակտում արձանագրում է, որ էսկալացիայի վտանգ կա, իսկ ինչպես պետք է դա կանխել և ժողովրդի անվտանգությունը, երկրի պաշտպանությունը բարձրացնել, իր նպատակը չէ, որովհետև թուրքահպատակ իշխանություն է: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը մեկ հայտարարում է էսկալացիայի վտանգի մասին, հետո թվիթերում գրում, որ վտանգ չկա, հետո ԱԳ նախարարն ասում է, որ առաջարկությունները հեռու են վերջնական համաձայնությունից, շարունակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով հասարակությանը պատրաստում է նոր էսկալացիայի:

«Այն, ինչ Փաշինյանը առաջարկում է ժողովրդին, դա խաղաղության պայմանագիր չէ, դա նոր կապիտուլյացիա է, որով մեր պետականության գոյությունը դրվելու է վերջնականապես հարցականի տակ: Որ օրը Փաշինյանը հասկացավ, որ եթե այդ փաստաթուղթը ստորագրի, կմարսի, դա կանի, իսկ մեր խնդիրը դա կանխելն է»,- ավելացրեց պատգամավորը:

Հարցին, թե էսկալացիայի վտանգ արդյոք ինքը տեսնու՞մ է, Սաղաթելյանը նշեց, որ վտանգ կա ոչ միայն Արցախում, այլ նաև՝ Հայաստանում, բայց դա չեզոքացնելու ճանապարհը հասարակությանը նոր պարտության տանելը չէ, դա կանխելու միակ միջոցը երկրի պաշտպանությունը ստանձնելն է: Միայն խաղաղության պայմանագիրը բավարար չի կարող լինել, պետք է կարողանալ երկրի անվտանգությունն ապահովել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ