ԱՄՆ-ն պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

337870379_199719129430842_3530778593012115794_n

Մարտի 24-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

Տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանն ընդգծեց Միացյալ Նահանգները պատրաստակամությունն աջակցել Հայաստանի ժողովրդավարական ուղեգծին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ջանքերին։

--00—ՅՄ