Ես սիրում եմ Հայաստանն ու հպարտ եմ, որ հայ եմ․ Ռանոս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ռանոս-1-750x375

Հայաստանի հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ՀՖՖ TV-ի հետ զրույցում պատմել է իր անցած ճանապարհի, հավաքականին միանալու ու այլ թեմաների մասին։

«Ծնվել եմ Հանովեր շրջանի Գերդեր քաղաքում։ Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել հորս շնորհիվ։ Նա խաղում էր տեղի թիմերից մեկում։ Ես գնում էի նրա մարզումներին, ու այդպես էլ սիրեցի ֆուտբոլը։

Մեկ տարի խաղացել եմ «Բորուսիայում», որից հետո առաջարկ ստացա Մյունխենի «Բավարիայից»։ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը հեշտ կայացրեցի, ես սիրում եմ Հայաստանն ու հպարտ եմ, որ հայ եմ»,–ասել է Ռանոսը։

Մասնրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ