Պատրաստվե՛ք պատերազմի, այս գործընթացը լավ բանի չի բերի․ Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Արցախի խնդրի կարգավորմանը հասնելու համար անհապաղ պետք է հրաժարվել մադրիդյան սկզբունքներից․ այն Ադրբեջանի  միակողմանի ցանակությունն է, ոչ թե մադրիդյան սկզբունք։ Այս մասին  24TV-ի եթերում հայտարարել է  Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։

«Դա մադրիդյան սկզբունք չէ, այլ Ադրբեջանի ցանկությունն է։ Սա պետք է գիտակցենք, հասկանանք ու անհապաղ հրաժարվենք այդ բանակցություներից։ Սուր կոնֆլիկտները լուծվել են մանդատային տարածքներով, օրինակ՝ մանդատը վերցնում է Ռուսաստանը, գծագրում է քարտեզ, որտեղ այդ տարածքում ապրող մարդիկ ինտեգրվում են և զարգանում։  Նման կոնֆլիտներն այդպես պետք է լուծել։ Բայց ասել, որ Ադրբեջանն ու Հայաստանը նստեն, համաձայնվեն, դա չի կարող լուծել հարցը, դա ուղղակի վիժեցում է ու կբերի պատերազմի»,- նշել է Բաբյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։