ՀՀ ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը. Sputnik

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ագն
Sputnik Armenia-ն գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ–ից՝ չմանրամասնելով։

--00—ՍՊ