Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

դեմուրչյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Անաստասիա Դեմուրչյանին՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտված բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում 70 կգ քաշայինների չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Գրում է Ռիա Նովոստի-ն։

ՌԴ նախագահը շնորհվորական հեռագրում նշել է, որ Նյու Դելիում կայացած աշխարհի առաջնությունում Դեմուրչյանը դրսևորել է առաջնորդության վառ որակներ, վարպետություն և կամք:

Հիշեցնենք, Անապա քաղաքը ներկայացնող 18-ամյա հայ մարզուհին եզրափակչում 5:0 հաշվով պարտության էր մատնել ավստրալացի Ֆրենսիս Սքոթին։ 

Անաստասիա Դեմուրչյանը ծնվել է 2004 թվականին, բնակվում է Անապայում։ Անաստասիայի հայրը հայ է, մայրը՝ ռուս: 2022 թվականի հոկտեմբերին Դեմուրչյանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն` կանանց մինչև 70 կգ քաշային կարգում։
 

--00—ՍՊ