Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

սամվել

Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը արձագանքել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի հնարավոր որոշմանը․

«Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը», - նշել է նա։

Կարապետյանը ընդգծում է՝ անընդունելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր բարեկամական կապերը, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։ 

Կարապետյանը հիշեցրել է՝ Ռուսաստանը հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, ինչպես նաև անվտանգության երաշխավորը։ Իսկ ռուս-հայկական հարաբերությունների խաթարումը, ըստ Կարապետյանի, կարող է մարտահրավեր դառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցում(որն այժմ ապահովում են ՌԴ խաղաղապահները): 

Հայ գործարարների ասոցիացիայի անունից Սամվել Կարապետյանը կոչ է անում երկրի ղեկավարությանը սթափ գնահատել նման հայտարարությունների հնարավոր բոլոր ռիսկերը և չվտանգել Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները։