Լայնամաշտաբ պատերազմի վտանգ այսօր չկա, բայց լարվածություն միշտ կա․ Անդրանիկ Քոչարյան 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

անդրանիկ

«Լայնամաշտաբ պատերազմի վտանգ այսօր չկա, բայց լարվածություն միշտ կա»։ Այդ մասին ասել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ Հանրայինին տված հարցազրույցում։

Քոչարյանը կարծում է, որ հանրության շրջանում չկան սուր ընկալումներ պատերազմի վերաբերյալ, որովհետև ընթանում են բանակցություններ.

«Այս պահին սահմանին կուտակումներ չկան, այսօր և վաղը լայնամասշտաբ պատերազմ չի լինի։ Բայց թե վաղը, մյուս օրը ինչ կլինի, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք մեր երկրում վերաբերվում անվտանգության խնդիրներին և ինչպիսի կառուցողական մոտեցում ունենք խնդիրների լուծման հարցում, - նշում է նա։

Անդրադառնալով Արցախում վերջին օրերին սկսված դիրքային փոփոխություններին՝ Քոչարյանը ասում է, որ դրանք պետք է կանխվեն առաջին հերթին խաղաղապահների կողմից, հետո՝ ՊԲ-ն իր կարողությունները պետք է ավելի ամրապնդի։

--00—ՍՊ