Արցախը գտնվում է պաշարման մեջ, կարևոր է, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

բաբայան

«Արցախը գտնվում է շրջափակման և պաշարման մեջ, և այստեղ շատ կարևոր է, որ ոչ միայն ժողովրդը կարողանա դիմադրել, այլ նաև, որ կառավարման համակարգը կարողանա համապատասխան ձևով գործել»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Մենք մեր պատմության պատմական, կարելի է ասել բիբլիական փուլում ենք։ Արցախի ժողովուրդը հայության յուրահատուկ հատվածն է, և մենք պետք է ամուր կանգնենք, այլապես մեր ողջ ժողովուրդը կկորցնի անգամ ժողովուրդ կոչվելու կամ իր պետականությանը արժանի լինելու իրավունքը»,- գրել է նա։

--00—ՍՊ