«Կոտլետ կիևյանը» համապատասխանեցվել է սահմանված պահանջներին․ արտադրման կասեցումը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

նկար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Լեխլյանին պատկանող «Կոտլետ կիևյան» արտադրատեսակի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ արտադրանքը համապատասխանեցվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

--00—ԼՄ