Լիսագորի հատվածում հակառակորդի առաջխաղացումից հետո Եղցահողի և Ստեփանակերտի միջև կապը կտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Լ

Մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում Ադրբեջանի զինված ուժերի՝ որոշակի դիրքային առաջխաղացումից հետո Եղցահողից Ստեփանակերտ գրունտային ճանապարհով տեղաշարժը դադարեցվել է։ Այս մասին 24News-ին ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Հակոբյանն ասաց, ադրբեջանցի զինվորականները Եղցահողից հեռու են, Լիսագորի ուղղությամբ են առաջացել, բայց գրունտային ճանապարհին մոտ են․ «Ճիշտ է, իրենց վերահսկողության տակ չէ, բայց վտանգավոր է»։ 2022 թ․-ի օգոստոսի 25-ին Բերձորն Ադրբեջանին հանձնելուց հետո ադրբեջանական դիրքներն ավելի գերիշխող տեղում են։

«Բարձր դիրքներն ադրբեջանցիների ձեռքում են, և գյուղն ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից։ Դիրքերը գյուղից տեղակայաված են 500, մաքսիմում 1000 մետր հեռավորության վրա»,- պարզաբանեց Եղցահողի ղեկավարը։ Արտակ Հակոբյանը փոխանցեց, որ դեկտեմբերին Հայաստանն Արցախին կապող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի (Լաչինի միջանցք) շրջափակումից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը սադրանքների չի դիմել գյուղի ուղղությամբ։

Գյուղապետն ասաց, որ բնակիչները նախկինի պես մեծ ծավալով անասնապահությամբ չեն զբաղվում, քանի որ արոտավայերի մեծ մասն ադրբեջանական վերահսկողության տակ է․ «Եթե բարձանում են այդ կողմերն, արդեն ադրբեջանցիներն սկսում են անասունները գողանալ։ Դրա համար անասնապահությամբ չեն զբաղվում, բայց տնամերձերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարվում են։ Սահմանամերձ հողերը չեն օգտագործվում։ Վարելահողեր չկան, խոտհարքներ կան, որոնց օգտագործումը խոչընդոտվելու է»։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ