Օդի աղտոտման նվազեցման նպատակով Տեսչական մարմինը հանդիպել է խոշոր շինարարական ընկերությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

11

Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում կազմակերպվել է իրազեկում- հանդիպում:

Տեսչական մարմնից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարը, ղեկավարի տեղակալները, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը, Երևանում կառուցապատում ու խոշոր շինարարական գործունեություն իրականացնող 13 ընկերությունների ներկայացուցիչներ:

 

 

Տնտեսավարողներին մանրամասն ներկայացվել է բնապահպանական օրենսդրությունը, մասնավորապես՝ մթնոլորտային օդի պահպանության պահանջներին ուղղված համապատասխան միջոցառումները, նաև տրամադրվել են իրազեկման թերթիկներ:

Քննարկվել են խոշոր շինարարությունների ընթացքում ի հայտ եկող տնտեսավարողներին հուզող մի շարք հարցեր ու դրանց հնարավոր լուծումները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումներն ավելի հաճախակի դարձնել:

--00—ԼՄ