Ճապոնիայում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

1107382

Ճապոնիայի հյուսիս-արևելյան Աոմորի պրեֆեկտուրայի ափերի մոտ  6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հավանաբար առաջացնելով ափամերձ ջրերի թեթև տատանումներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալությանը:

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18:18-ին (Երևանի ժամանակով 13:18-ին):

Երկրաշարժի օջախն ընկած է եղել ջրի տակ՝ 20 կիլոմետր խորության վրա։ Մինչև 4-բալանոց ցնցումներն զգացվել են Հոկայդո, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաներում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ երկրաշարժից առաջացած ծովի մակերևույթի տատանումներն, ամենայն հավանականությամբ, վտանգ չեն ներկայացնում:

--00—ՅՄ