Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

մարիամ

Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում այսօր կայացան նախավերջին՝ 10-րդ խաղափուլը:

Հայաստանի շախմատիստուհիներից հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը: Վերջինը սևերով պարտության մատնեց ադրբեջանուհի Գունայ Մամադզադային: Աննա Սարգսյանն ոչ-ոքի խաղաց, իսկ Սուսաննա Գաբոյանն ու Պոլինա Կոբակը հերթական պարտությունը կրեցին: Տեղեկանում ենք Ծախմատի ֆեդերացիայից։ 

Տասը տուրից հետո Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը վաստակել են 7-ական միավոր: Լիլիթ Մկրտչանը և Մարիամ Մկրտչյանը նրանցից ետ են մնում կես միավորով: Սուսաննա Գաբոյանն ունի 5, իսկ Պոլինա Կոբակը՝ 4 միավոր:

Վաղը կկայանա վերջին տուրը:

--00—ՍՊ