Volkswagen-ը կոտրել է երկաթբետոնե արգելապատնեշները, ապա բախվել էլետրասյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ատոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին, կոտրել մի քանիսը, այնուհետև բախվել երկաթե արգելապատներին ու էլեկտրասյանը և մասամբ կախվել հողաթմբի վրա, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ հարվածի արդյունքում բետոնե արգելապատնեշներից մի քանիսը շպրտվել ու թափվել են վթարի հարևանությամբ գտնվող ճանապարհի մյուս հատվածում՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ Այդ պահին նշված վայրով ավտոմեքենաներ ու քաղաքացիներ չեն անցել։

Բախման հետևանքով կոտրվել է նաև արտաքին լուսավորության լեդ լուսարձակը։ Նշված վայրով անցնելիս է եղել Toyota Camry մակնիշի 91 VS 009 համարանիշի ավտեմեքենայի երիտասարդ վարորդը, որը, վարորդների անվտանգությունից ելնելով, իր ավտոմեքենան կայանել է և միացրել վթարային լուսարձակները, որպեսզի վարորդները կողմնորոշվեն՝ նշված վայրում դեպք է տեղի ունեցել, ապա ժամանած ՊԾ Երևան քաղաքի 2-րդ գումարտակի պարեկների հետ հեռացրել են ճանապարհին թափված բետոնե արգելապատնեշները։

Վթարի փաստով  ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը։

--00—ԼՄ