Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ռոմինգ

Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է «Ведомости»-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հարցման հավելվածը, որն ուղարկվել է դաշնակից երկրների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը։

Ըստ թերթի տեղեկատվության՝ մինչև 2024 թվականի վերջը հեռահաղորդակցական ընկերությունները պետք է ներկայացնեն «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոնները»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ