Ֆրանսիայի Ազգային ժողովը Հոլոդոմորը ճանաչել է ցեղասպանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

fransiayi-aj

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները բացարձակ մեծամասնությամբ քվեարկել են Հոլոդոմորը ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու բանաձևի օգտին: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կայքից։

Որոշմանը կողմ է քվեարկել 168 օրենսդիր, դեմ՝ միայն երկուսը։

Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում, արհեստական պատճառներով առաջացած սովը, որը բռնկվել էր 1930-ականների սկզբին ԽՍՀՄ մի շարք գյուղատնտեսական շրջաններում, Ուկրաինայում առանձնահատուկ մասշտաբներ ուներ։

--00—ՅՄ