Թուրքական ընդդիմադիր 3 կուսակցություններ պահանջում են Էրդողանին հանել նախագահի թեկնածուների ցանկից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

էրդողան ընտրություններ

Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թուրքիայում գործող «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները պնդում են, որ Էրդողանի առաջադրումը սահմանադրության խախտում է, քանի որ Էրդողանն արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։

Ընդդիմադիրները նշում են, որ 2014 և 2018 թվականների նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրություններ նշանակի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ