Անվտանգության աշխատակիցը մարզադաշտի տարածքում վեճի պահին հարվածել է 34-ամյա երիտասարդին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները մարտի 28-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի տարածքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են ներկայացրել 32 և 34 տարեկան երկու երիտասարդների: Պարզվել է, որ մարզադաշտի դարպասների մոտ նրանք և անվտանգության աշխատակիցը վիճաբանել են, հայհոյել, անհարգալից վերաբերմունք դրսևորել իրար նկատմամբ, իսկ անվտանգության աշխատակիցը խփել է 34-ամյա երիտասարդին:

Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ անվտանգության աշխատակիցը ներկայացել է բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

--00—ԼՄ