Մասիսում վեճի ժամանակ քաղաքացին դանակահարել է «Եվրո Պլյուս» սրճարանի սեփականատիրոջը․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Նոր Նորք դանակահարություն կրակոցներ

Մարտի 20-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքում գործող «Եվրո Պլյուս» սրճարանի սեփականատիրոջը դանակահարել են, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ մարտի 19-ին՝ ժամը 20։30-ի սահմանում, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում գործող «Եվրո Պլյուս» սրճարանի դիմաց տեղի է ունենում վիճաբանություն Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գրիշա Մ․-ի և Երևանում հաշվառված 46-ամյա Գեղամ Մ․-ի միջև։ Վեճի ժամանակ Գրիշա Մ․-ն իր մոտ եղած դանակով հարվածում է Գեղամ Մ․-ին։

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Գրիշա Մ․-ն ներկայանում է բաժին։ Ժամանել է Արարատի մարզի ոստիկանապետը։

--00—ԼՄ