2022-ի սեպտեմբերի ագրեսիայից զոհված շիրակցի զինվորները հետմահու պարգևատրվել են․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Այսօր տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրումը։

Հանուն հայրենիքի նահատակված տղաները հետմահու պարգևատրվել են «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար:

նկար

Պարգևատրման արարողությանը մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը․ «2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք Ադրբեջանի հերթական անօրինական, սադրիչ ու ցեղասպան գործողություններին: Այդ ամենին դիմակայելու համար, դարձյալ կանգնեց իր կոչմանն ու համազգեստին, իր պետությանն ու ծնողին անմնացորդ նվիրված Հայ Զինվորը:

նկար

Կանգնեց` անելով անհնարինը, ընկավ` առանց ծնկելու, հավատով, որ արյամբ ծաղկելու է Հողը Հայրենի: Իսկ թանկ կյանքերով ներծծված հողի վրա ապրողներիս կյանքը դարձել է անասելի դժվար, յուրաքանչյուր քայլ և գործողություն պարտավորվում ենք իրականացնել այն գիտակցումով, որ պետք է նրանց հիշատակին արժանի լինենք ու դրա համար պետք է շենացնենք մեր երկիրը։ Փա՛ռք Հայաստանի ու Արցախի համար ընկած մեր բոլոր նահատակներին»։

նկար
«Արիության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետ, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սաշա Արթուրի Ասատրյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սերյոժա Սամվելի Գրիգորյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Անդրանիկ Արամի Էլոյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Մասիսի Խաչատրյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Տիգրանի Կարապետյան

«Մարտական ծառայության» մեդալ- ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրաչի Ղազարյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ազատ Արկադիի Ներսիսյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Հովհաննեսի Սահակյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Սարգիս Կարենի Սարգսյան

«Մարտական ծառայության» մեդալ - ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովհաննես Հրաչյայի Վարդանյան

--00—ԼՄ