ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունը:
Որոշման մեջ ասվում է. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝
- Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1392-Լ որոշումը»: --00—ԼՄ