Հռոմի ստատուտին միանալը Պուտինին ձերբակալելու որևիցե իրավական հիմք չի տալիս. Արամ Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Հույս չկա, թե Հռոմի ստատուտը վավերացնելով, Ադրբեջանի հետ փոխահարաբերություններում միջազգային ասպարեզում Հայաստանը լուրջ խնդիրներ է լուծելու: Այս մասին 24News-ին ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը` անդրադառնալով ՍԴ կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու խնդրին։

Ըստ Օրբելյանի՝ եթե իշխանությունները հույսները դրել են, թե Հռոմի ստատուտը կկաշկանդի Ադրբեջանին ագրեսիա իրականացնել Հայաստանի նկատմամբ, ապա սխալ հաշվարկ են արել։

Խոսելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Հռոմի ստատուտի հիման վրա ձերբակալելու հավանականության մասին՝ Օրբելյանը նշեց, որ պետությունը պետության նկատմամբ իրավազորություն չունի։ «Իրավական տեսակետից՝ Պուտինին ձերբակալելու հնարավորություն չեմ տեսնում»,- ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ