Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Կրտսեր-սերժանտի-մահվան-դեպքի-առթիվ-հարուցված-քրեական-գործով-ձերբակալվել-է-ծառայակիցը1-800x445.jpg

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին Մինաս Ավետիսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 33-ամյա Արմեն Դ.-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018 թ. օգոստոսի 9-ից ՌԴ Սամարա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:

Առանց խափանման միջոցի:

--00—ԼՄ