էկոմոնիկայի փոխնախարարը մեկնում է Մոսկվա․ կմասնակցի հայ-ռուսական գործարար համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Screenshot 2023-03-29 154248

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 3-5-ը կգործուղվի Մոսկվա:

Նարեկ Տերյանի հետ Մոսկվա կգործուղվի նաև էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։

Նրանք Մոսկվայում կմասնակցեն հայ-ռուսական գործարար համաժողովին։

Տերյանն ու Եգանյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։

--00—ՅՄ