Էկոնոմիկայի փոխնախարարը Իսպանիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

աա

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը եւ համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները, անդրադարձել ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմին։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

--00—ԱՊ