Ադրբեջանը որպես գազալցակայան օգտագործելու ԵՄ-ի հույսերը պայթելու վտանգի տակ են. POLITICO-ի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1107482

Ադրբեջանից գազը և նավթը առանցքային նշանակություն ունեն ԵՄ-ի համար՝ ռուսական հանածո վառելիքը փոխարինելու հարցում, սակայն կա նաև վտանգ, որ դա կարող է միջամտել Հարավային Կովկասում միջնորդի դերում հանդես գալու ԵՄ-ի ջանքերին: Այս մասին գրում է POLITICO պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանը համարում է միջամտություն իր ներքին գործերին, փոխանցում է «Արմենպրես»-ը։

Միևնույն ժամանակ, նշում է POLITICO-ն, Եվրոպական խորհրդարանը հրապարակել է զեկույց, որտեղ դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, ինչը նույնպես Բաքվի զայրույթն է առաջացրել:

«Այս ամենը ստվեր է նետում Ադրբեջանի հետ ԵՄ-ի բարձր մակարդակով կնքված գործարքի վրա՝ կրկնապատկելու դեպի ԵՄ գազի տարեկան մատակարարումները՝ մինչև 2027 թ.-ը դրանք հասցնելով 20 մլրդ խորանարդ մետրի», - գրում է հրատարակությունը:

POLITICO-ի հետ զրույցում ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցավով է արձանագրել, որ դիտորդական առաքելության տեղակայումը, կարծես, սրել է Բաքվի հետ հարաբերությունները:

«Մենք Բաքվի հետ բոլորովին այլ սցենարի հույս ունեինք: Մենք Ադրբեջանի հետ կիսում ենք պարեկությունների և այլնի վերաբերյալ ամբողջ համապատասխան տեղեկատվությունը, որովհետև խնդիրներ չենք ուզում», - ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ