Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Ջեյհուն Բայրամովին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

1

Ադրբեջանի և Իսայելի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ իսրայելցի նախարարն անդրադարձել է Իրանից հնչող սպառնալիքներին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությանը։

Մենք պետք է միասին գործենք Իրանի դեմ։ Միասին չպետք է թույլ տանք, որ Իրանը ընդլայնի իր միջուկային հնարավորությունները»,- ասել է նա։

Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանում բնակվող հրեական համայնքը և Իսրայելի ադրբեջանական համայնքը կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, և որ համագործակցության զարգացմանը նպաստում են նաև ադրբեջանցի ու իսրայելցի պաշտոնյաների պարբերական հանդիպումները։

Նշենք, որ ԱԳ նախարարների հանդիպման շարժառիթը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն է եղել։

--00—ԼՄ