Երևան-Սևան ճանապարհին ծառը տապալվել է՝ վնասելով 2 մարդատար ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Մարտի 29-ին՝ ժամը 16:31-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին ծառը տապալվել է՝ վնասելով երկու մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ-ին ծառը տապալվել է՝ ավտոճանապարհը դարձնելով մասնակի երթևեկելի։

Փրկարարները իրականացնում են կոտրված ծառի մասնատման և հեռացման աշխատանքներ։

--00—ԼՄ