Վերին Հոռաթաղում աճել է ծնունդների թիվը. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

արցախ

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքում 44-օրյա պատերազմից հետո աճել է ծնունդների թիվը: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վերին Հոռաթաղի համայնքապետ Գրիշա Մարտիրոսյանը:

«Համայնքն Արցախի այն եզակի գյուղերից է, որն ունի 20 բազմազավակ ընտանիք: Այս տարի գյուղում բազմաթիվ ծնունդներ են սպասվում: Օկուպացված Քարվաճառից, Հովտաշենից, Ջրաբերդից, Մարաղայից 14 ընտանիք է հաստատվել մեր համայնքում։ Պատերազմից հետո գյուղի բնակիչներից ոչ-ոք չի հեռացել և չի էլ պատրաստվում։ Երիտասարդությունը հայրենասեր է, պատրաստ` կյանքի կոչելու հանուն հայրենիքի պաշտպանության եւ երկրի զարգացմանը միտված ծրագրեր»,-նշել է Գ. Մարտիրոսյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ