Արցախում ընդունվել է տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

գուրգեն

Արցախի Հանրապետության շրջափակման տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով այսօր ընդունվել է տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն ցուցաբերելու մասին չորրորդ ծրագիրը: Տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հաղորդագրությունից․

«Ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, աջակցություն չեն ստանալու այն սուբյեկտները, որոնց կողմից ապրանքների գնաճի պատճառ հանդիսացած վարչական իրավախախտումներ կատարելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ»,- ընդգծել է նախարարը։ 

--00—ՍՊ