ՀՀ փոխոստիկանապետի հորը ծեծի ենթարկած ուսանողը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

գ

ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հորը՝ Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանին ծեծի ենթարկած 21-ամյա ուսանող Ալբերտ Նիկոլյանը հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել: Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Աբրահամյանն ասաց, որ այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործության հոդվածով, սակայն դեռևս մեղադրյալ չկա։

«Կա նախաձեռնված քրեական վարույթ, դեպքի հանգամանքները քննվում են»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ինստիտուտում տեղի ունեցած ծեծի դեպքի մասին հայտնի էր դարձել մարտի 28-ին։ 

Ըստ տեղեկությունների՝ ծեծն առաջացել էր աշխատասենյակում ուսումնական հարցերի շուրջ։ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն ու ձերբակալվել:

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ