Ապրիլի 2-ին փակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց տանող ճանապարհահատվածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

338937433_244099358003682_6906029931935081628_n

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը:

Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները  մաքրելու են հեղեղատար համակարգերը:

Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

--00—ՅՄ