Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

l-0x0wh-786x458z-1 (17)

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:

«Քննարկել ենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը և առկա մարտահրավերները:

Դեսպանին եմ ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաև վերջին շրջանում անդրբեջանական սադրանքների մանրամասներ:

Կարևորել ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը:

--00—ՅՄ