«Իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին՝ օկուպացիայի համար»․ Ադրբեջանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արդբեջանի պն

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել․ «Հայաստանը 30 տարի օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական տարածքները։ Սակայն իրանական կողմը երբեք մեղադրանքներ չի ներկայացրել Հայաստանին։  Ընդհակառակը, այս ընթացքում ուժեղացավ իրանահայկական եղբայրությունը։  Եվ այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում երկու հիմնական դաշնակից ունի՝ Ֆրանսիան և Իրանը։

Ի պատասխան Իրանի այն մեղադրանքներին, թե իբր Ադրբեջանը 44-օրյա պատերազմում օգտագործել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, մենք հայտարարում ենք, որ ադրբեջանական փառապանծ բանակը միանձնյա «ազատագրել է մեր հողերը օկուպացիայից»»։ 

Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է նաև ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատարի հայտարարություններին՝ այն անվանելով զառանցանք և զրպարտություն․ «Անընդունելի ենք համարել Ադրբեջանի տարածքում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ մեղադրանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ