Անընդունելի այն մոտեցումը,թե «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

image_750x_5fccade50998c

Հայաստանում չկա և չի կարող լինել, դիցուք, «Իշխանասարի հանրապետություն», «Տեղի հանրապետություն» և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հետևաբար, միգուցե զգացական մակարդակում ընկալելի, բայց համակարգային առումով, ըստ իս, արմատապես անընդունելի այն մոտեցումը, թե «այսինչ վայրում ընտրել են ՔՊ, ուրեմն եթե թուրքը եկել է այդտեղ, արդար է», չպետք է տեղ ունենա մեզանում։

Թուրքը եկել է մեր հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն, որովհետև Հայաստանը միասնական օրգանիզմ է, այլ ոչ թե միմյանց հետ կապ չունեցող գյուղական և քաղաքային համայնքների կոնգլոմերացիա, և հնարավորության դեպքում ոչնչացնելու է բոլորիս անխտիր, անկախ նրանից, որ ոմանք հեզորեն կմեկեն իրենց վզերը կտրելու, իսկ մյուսները կընկնեն միայն վերջին փամփուշտը կրակելուց հետո»։

--00—ՅՄ