Հնդկաստանում տոնակատարության ժամանակ հավատացյալներն ընկել են ջրհորը․ կա 35 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

1107630

Հնդկաստանի Մադհյա Պրադեշի նահանգի Ինդոր քաղաքի տաճարում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Ողբերգության պատճառ է դարձել ծածկի փլուզումը, որի հետևանքով մի խումբ հավատացյալներ ընկել են աստիճանավոր ջրհորը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Էքսկավատորի օգնությամբ քանդվել է տաճարի պատը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս փախչել: Դեպքի վայրում աշխատել է շուրջ 140 փրկարար և զինվորական: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի մասին։

AFP գործակալության աղբյուրն իր հերթին հաղորդել է, որ մեկ մարդ համարվում Է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ