ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը ապակայունացման մեծ ռիսկեր է պարունակում․ ՀԱՊԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ի

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը հղի է ապակայունացմամբ։ Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ քարտուղարությունը։

«Իրադրությունը Հարավային Կովկասում հղի է ապակայունացման լուրջ վտանգով, Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված մեծ ռիսկեր կան», - ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ընդգծել է նաև, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ առկա հակասությունների պատճառով։

--00—ԱՊ