«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատերը կշարունակի մնալ կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

photo_2023-03-31_12-25-51

«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Արամյանի խափանման միջոցի դեմ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը մերժվել է: Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից։

Ա. Արամյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի ծավալուն նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատիրոջը եւ երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, իսկ ծրագրային աջակցություն ցոցաբերած ՍՊԸ սեփականատիրոջը՝ նշված հանցավոր արարքների կատարմանն օժանդակելու համար։

--00—ՅՄ