Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Մհեր Սահակյանը ԱԺ-ում ծեծել են իրար (լրացված)

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

գ

Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել. ծեծկռտուք է եղել հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և նույն հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանի միջև։ Տեղեկությունը 24News-ին փոխանցնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյան ասաց, որ ոստիկանությունում է։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Միջադեպի մասին տեղեկատվություն է փոխանցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել։ Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»։ 

--00—ԱՊ