Մհեր Սահակյանը փախնող տղա չի՛․ ով ինչ ա ասում՝ ինձ չի հետաքրքրում․ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ժամանակ իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի ու Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ Վարդանյանը ոչ հարգալից է խոսել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

«Կողմերից մեկը՝ այսինքն պարոն Վարդանյանը, առաջ է եկել Մհեր Սահակյանի ուղղությամբ, բարձր գոռացել է ու վիրավորել է ընդդիմադիրներին», - ասել է նա՝ հավելելով, որ երբ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հարձակվում էր ընդդիմադիրների վրա, ոստիկանությունը նման շոու չէր բեմադրում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00—ԱՊ