ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակից ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Screenshot 2023-03-31 163922

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Մհեր Սահակյանը ձերբակալվել է։ Այս մասին այսօր ՀՀ քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նոր ՔԴ օրենսգրքով  միանգամից ազատությունից զրկելու ցանկացած գործողություն ձերբակալություն է համարվում։ Սպասում ենք որոշմանը»,- հավելեց Մելիքյանը։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական, նույն հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր եղել հանձնաժողովի փակ նիստի ընթացքում։

--00—ՅՄ