Երիտասարդ մարմնամարզիկները սկսել են պայքարը աշխարհի առաջնության եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

338520309_3068276550135734_4623185257112757731_n-750x375

Սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում այսօր պայքարի են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչները։

Նժույթափեր վարժության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը վաստակել է 12,633 միավոր, իսկ օղակների վրա վարժությունում՝ 13,500 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը օղակների վրա 13,233 միավոր է վաստակել, իսկ նժույգթափերում՝ 12,666:

Համլետ Մանուկյանն ու Էրիկ Բաղդասարյանն արդեն հանդես են եկել նաև բազմամարտում: Մանուկյանը վաստակել է 14,533, իսկ Բաղդասարյանը՝ 12,400 միավոր:

Հիշեցնենք՝ նժույգթափեր եզրափակիչ է դուրս եկել նաև Մամիկոն Խաչատրյանը:Զուգափայտի եզրափակիչում աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի ոսկե մեդալակիր Էրիկ Բաղդասարյանը:

Նշենք՝ սպորտային մարմնամարզուհի, երևանցի 14 –ամյա Մարիետա Բուչախչյանը մասնակցել է Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մեր մարզուհին հանդես է եկել բոլոր չորս գործիքների վրա, վաստակել է 40, 065 միավոր և գրավել 108–րդ տեղը:

--00—ՅՄ