Դիլիջանում աղբ հավաքելու ու կակաչ տնկելու փոխարեն պետք է Տեղ-Կոռնիձոր ճանապարհը կառուցեին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Պետական մարմինները ստում են, թե Տեղ-Կոռնիձոր ճանապարհը անվտանգ է, նույնիսկ ամբողջապես ասֆալտապատված չէ, ստում են և դրանով փորձում են հանրությանը հանգստացնել: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

«Դեռևս օգոստոս ամսից իշխանությունը գիտեր, որ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը մինչև գարուն պիտի կառուցեն, փոխարենը կակաչ էին տնկում, Դիլիջանում աղբ էին հավաքում, ի՞նչ գործողություն է արվել, որ նրանց մուտքը արգելվի: ԵՄ դիտորդները եկան, որ ադրբեջանցիների գործողությունները ֆիքսեն, նրանց ղեկավարը ասում է ՝ միայն հեռադիտակ ու տեսախցիկ ունենք, պրոցեսին չենք կարող խառնվել, այդ դեպքում նրանց տեղակայվելու իմաստը ո՞րն էր»,-նշեց Էլիբեգովան:

Փորձագետի խոսքով, ադրբեջանցիները, քիչ-քիչ առաջ գալով, հեշտացնում են իրենց գործը հետագա պատերազմի համար, սա պետք է հասկանալ ու քայլեր ձեռնարկել: Նրա համոզմամբ, վերջին երկու տարում պարզ դարձավ, որ էսկալացիայից խուսափելով՝ ավելի մեծ խնդիրներ են առաջանում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ