Մհեր Սահակյանը չէր կարող ինքնապաշտպանվել, որևէ ոտնձգություն տեղի չէր ունեցել նրա նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

դավոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի ծեծկռտուքին։ 

«Ես ներկա եմ եղել Պետաիրավական հանձնաժողում դաշնակցական Մհեր Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական միջադեպին և փաստում եմ, որ նա չէր կարող ինքնապաշտպանվել, քանի որ որևէ ոտնձգություն տեղի չէր ունեցել նրա նկատմամբ։

Նա, սեփական նախաձեռնությամբ, հարվածել է Վլադիմիր Վարդանյանին։

Նրան արդարացնելուն ուղղված ընդդիմադիր մամուլի, փաստաբանների և պատգամավորների հուսահատ փորձերը խղճուկ են և ծիծաղելի»։

--00—ՍՊ